«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Անտերխանայի վիճակ է

Անտերխանայի վիճակ է
22.10.2026 | 15:03

Էսօր կարդացի, որ Կիրանցի բնակիչները հայտնում են՝ երբ կանգնում են գյուղի կենտրոնում՝ դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։

Ասեմ, որ խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը գտնվում էր Կիրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Ի դեպ՝ այդ մասին առաջինը հիշեց ու «Խեյրիմլի» բառն արտաբերեց Նիկոլը, իսկ 2024 թվականին՝ սահմանազատման անվան տակ, միակողմանի հանձնեց Ադրբեջանին։

Սիրելի՛ կիրանցիներ, ասեմ, որ 2024 թվականից իմ հայրենի Օձունը Google Maps-ը լոկացիայով ցույց է տալիս «Ուզունլար», որը 1967 թվականից ի վեր ոչ մի թղթաբանության մեջ գոյություն չունի։

Սրանց դեպքում սա նորմալ երևույթ է, երբ անտերխանայի վիճակ է, ու երկիրդ դարձրել են «проходной двор»․ ով ասես, որտեղից ասես, մտնում-դուրս է գալիս։

Փաստացի սկզբում հանձնում են տարածքը, հետո դրա անունն է հայտնվում հեռախոսիդ էկրանին, իսկ կոլաբորանտ իշխանությունը շարունակում է համոզել, թե ամեն ինչ կարգին է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 9835

Մեկնաբանություններ